Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշումներից մեկում փոփոխությունների կատարելու վերաբերյալ նախագիծ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշման ընդունմամբ կհաստատվեն ընտանեկան և սոցիալական նպաստների համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ հաշվի առնելով 2025 թվականի պետական բյուջեի նախագծի հատկացումները։
Այս տարվա պետական բյուջեի նախագծի համաձայն, նաև պետք է որոշվեն ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Նախագծով առաջարկվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար անապահովության սահմանային միավորը 2025 թվականի համար պահպանել 2024 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:
Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի:
Նշված չափերը հաշվարկվել են 01.11.2024 թ. տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա։