Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ։ Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի ծառայությունից։
ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։