Հայկական կողմի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական բարեկամական հանդիպումը, այս մասին գրում է РИА Новости-ն։

«Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների բարեկամական հանդիպումը, որի ընթացքում նրանք կշփվեն ոչ պաշտոնական միջավայրում։ Որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։ Տեղի կունենա ավանդական ընկերական հանդիպում»,- հայտնել է Ուշակովը։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է, որ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով է, որ այն կկայանա ՌԴ-ում։

«Թեև նիստը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հավելեԼ է ՌԴ նախագահի օգնականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել