Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 26-ին՝ լեռնային շրջաններում, 27-28-ին՝ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 15.2°C (1968թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա -7.3°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 4.2°C