Նիկոլ Փաշինյանը բացահայտել է, թե ինչու որոշեց սափրվել

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ինչու հեղափոխությունից 6 տարի անց որոշեց սափրվել։

Նա նշեց, որ իր համար անսպասելի էր, որ այդ հարցն այդքան լայն արձագանք կստանա։ «Որոշեցի, որ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու։ Հիմա որ եթեր գնաց, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու նրա ծննդյան օրը, ոչ թե մեր։ Աշոտը, համոզված եմ, այդ առումով ամբիցիոզ չէ, նման հարց չի բարձրացնի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 44–օրյա պատերազմի մեկնարկից և դրանից հետո ամեն օր քնել և արթնացել է ինքն իրեն ուղղված հարցերով։

«Հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ և եթե ես ինքս ինձ ուզում եմ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկեմ, թե ինչու այդ որոշումը կայացրի, ինձ համար պատասխանը հստակ է և միանաշանակ՝ այդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, և իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել