Վթարի հետևանքների վերացման նպատակով ժամը 13:30-14:30 կդադարեցվի Ավան, Առինջ և Բագրեվանդ թաղամասերի էլեկտրամատակարարումը

Ինչպես նոյեմբերի 19-ին տեղեկացրել էին ՀԷՑ-ից, բեռնատարի կողմից թույլատրելի գաբարիտների խախտման պատճառով վնասվել էր 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գիծը, որի հետևանքով հոսանքազրկվել էին Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերը։

Օպերատիվորեն իրականացված վթարա-վերականգնողական աշխատանքներից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների կողմից նշված թաղամասերի բաժանորդների Էլեկտրամատակարարումը վերականգնվել էր, սակայն բեռնատարը անվտանգության գոտուց դուրս բերելու հնարավորություն չէր եղել:

Այսօր բեռնատարի տեղափոխման, անվտանգության գոտուց դուրս բերելու նպատակով, ելնելով աշխատանքային անվտանգության կանոնների պահանջներից, ժամը 13:30-14:30 ժամանակավորապես կդադարեցվի նույն թաղամասերի էլեկտրամատակարարումը:

Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել