Ինչպես նոյեմբերի 19-ին տեղեկացրել էին ՀԷՑ-ից, բեռնատարի կողմից թույլատրելի գաբարիտների խախտման պատճառով վնասվել էր 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գիծը, որի հետևանքով հոսանքազրկվել էին Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերը։
Օպերատիվորեն իրականացված վթարա-վերականգնողական աշխատանքներից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների կողմից նշված թաղամասերի բաժանորդների Էլեկտրամատակարարումը վերականգնվել էր, սակայն բեռնատարը անվտանգության գոտուց դուրս բերելու հնարավորություն չէր եղել:
Այսօր բեռնատարի տեղափոխման, անվտանգության գոտուց դուրս բերելու նպատակով, ելնելով աշխատանքային անվտանգության կանոնների պահանջներից, ժամը 13:30-14:30 ժամանակավորապես կդադարեցվի նույն թաղամասերի էլեկտրամատակարարումը:
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար: