«Երբ մեծացա, հասկացա՝ բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչո՞ւ եմ անտեղի տեղը էներգիա ծախսում»․ Հովիկ Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստին անդրադարձավ պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթին, ասաց, որ հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է, որ հազարամյակների բովով անցնելով՝ այսօր պետականություն ունի։

«Պարո՛ն Ռուստամյան, մի հատ լավ երգ կա, զգացմունքային՝ «Երթամ, հասնեմ զիմ Կիլիկիա», էդ երգը, որ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ ունեք, օրինակ, երբ ես լսում էի պատանեկան, երիտասարդ տարիքում, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի էդ դրվագները, հասկացա՝ բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչո՞ւ եմ անտեղի տեղը էներգիա ծախսում դրա վրա, Կիլիկիան ուր, ես ուր։ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չի, Վանը իմ պատամական հայրենիքն ա, Կարսն իմ պատամակն հայրենիքն ա, Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չի, էն ժամանակ ձեզ նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին, բայց, Փառք աստծո, որ դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար, որպեսզի մեզ հեռացնեք իշխանությունից»,-ասաց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել