Կարևոր հաղթանակ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ Տարոն Սիմոնյանը։
«Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանը վճռեց մերժել Ադրբեջանի բոլոր առարկությունները և բավարարել Հայաստանի երեք առարկություններից երկուսը։
Գրագետ իրավաբանական աշխատանքը տալիս է իր արդյունքները։ Շնորհակալություն աշխատանքի համար։
Քաղաքական գործիչները հակահայկական հայտարարություններ անելու ու վախ տարածելու փոխարեն կարող են առնվազն լռել ու չխանգարել իրավաբաններին։ Երբ իրավաբանական անհրաժեշտ հարթակներում հաղթանակները ապահովենք, նոր կարելի է արդեն խոսել ու օգտագործել այդ հաղթանակների պտուղները։
Հ․Գ․ Առանց ավելորդ շարժումների պետք է շարժվել առաջ, որովհետև մյուս կարևոր աշխատանքները դեռևս առջևում են»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության միջազգային դատարանը (Հաագայի դատարան) հրապարակել է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով նախնական առարկությունների վերաբերյալ վճիռները։
Ավելի վաղ դատարանը հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի 2 առարկությունների վերաբերյալ վճիռները և մերժել դրանք։