Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում. ձերբակալված 4 անձից 3-ը պաշտոնատար անձ է:
Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով»,-հայտնում են կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ իրավապահ մարմիններն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում: