Հանուն խաղաղ, կայուն և բարգավաճ Կովկասի ԵՄ-ն պատրասատ է աջակցելու բոլոր ջանքերին։ Այս մսաին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա այսօր՝ նոյեմբերի 11-ին, լուսանկար է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհավորել COP29-ը հյուրընկալելու կապակցությամբ, ընդգծելով, որ պահը կարևոր է կլիմայական հրատապ օրակարգն առաջ մղելու համար: Բացի այդ, Շառլ Միշելը նաև հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Անցյալ շաբաթ Բուդապեշտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո նույնպես քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի բոլոր ջանքերին»,- գրել է Միշելը։