Iravaban.net-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 2023 թվականի գույքերի և եկամուտների հայտարարագիրը։
Պատգամավորը հայտարարագրել է 1 ավտոտնակ, որը ձեռք է բերվել 1997 թվականին, 2 բնակարան, որոնցից մեկը գնվել է 2002 թվականին, իսկ մյուսը որպես ժառանգություն է ստացել 2020 թվականին։ Դրանք գտնվում են Երևանում, տնօրինվում են միանձնյա։
Տարվա սկզբում որպես դրամական միջոց հայտարարագրել է 9425 դոլար, որը տարվա վերջում կազմել է 88 դոլար։ Հայտարարագրել է նաև 3 միլիոն 30 հազար 130 դրամ, որը տարվա վերջում ավելացել է՝ կազմելով 5 միլիոն 854 հազար 979 դրամ։
Քոչարյանի մոտ առկա կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն 300 հազար, իսկ տարվա վերջում հայտարարագրվել է 2000 եվրո, 3000 դոլար և 4 միլիոն 700 հազար դրամի չափով գումար։
ՀՀ ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձի չափը կազմել է 13 միլիոն 32 հազար 840 դրամ։
Նա նաև հանդիասնում է «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ նախագահը։