«Ինչո՞ւ է ամեն դեպքում գաղտնի պահվում փաստաթուղթը, համաձայնեցված և չհամաձայնեցված կետերը, որոնց մասին պարբերաբար ընդդիմությունը բարձրաձայնում է։
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ասում էր, որ ինչ-որ ստորագրելու լինի, կստորագրի հանրության առջև, բոլորը տեղյակ կլինեն»,-այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը նման հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Նախարարը նշեց, որ հնարավոր չէ բանակցությունների ընթացում դա հրապարակայնացնել․ «Դուք շատ թյուր պատկերացում ունեք դիվանագիտության վերաբերյալ»։
Լրագրողը արձագանքեց․ «Ձեր պատկերացումների արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին»
Ի պատասխան Միրզոյանը ասաց, որ հարցի փոխարեն ստանում է քաղաքական ելույթ, և լրագրողը «կատարելապես սխալ է, ոչինչ չի հասկացել»։
Տեսանյութը՝ այստեղ։