Նախագահ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեվատրելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ձեռք բերած ակնառու նվաճումների համար «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել՝
Աշոտ Յակովի Դանիելյանին սամբոյի 2013 թվականի աշխարհի չեմպիոն
Դեվիդ Հովիկի Սաֆարյանին ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի և եվրոպայի չեմպիոն»,- ասված է հրամանագրում: