Որո՞նք են դատախազության դասային աստիճանները

Դատախազությունում սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.
1) արդարադատության պետական խորհրդական.
2) արդարադատության առաջին դասի պետական խորհրդական.
3) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
4) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
5) արդարադատության առաջին դասի խորհրդական.
6) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
7) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
8) առաջին դասի խորհրդական.
9) երկրորդ դասի խորհրդական.
10) երրորդ դասի խորհրդական:

Արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության Նախագահը:

Դատախազության մյուս դասային աստիճանները շնորհում է գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազին և գլխավոր դատախազի տեղակալներին դասային աստիճանները շնորհվում են զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում: Դատախազության մյուս պաշտոններում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Դատախազության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել