Վահագն Վերմիշյանի գործով դատախազը եզրափակիչ ելույթով հանդես եկավ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին ճառերով հանդես եկան դատախազ Ծովակ Մնացականյանն ու Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Դատախազն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ Գագիկ Գալստյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի այն հայտարարությանը, որ Գալստյանի տված 5000 դոլարին Վերմիշյանն ավելացրել է 3000 դոլար և գնել է Ջիմ Թորոսյան անվան մեդալները։

Նա նշեց, որ քրեական գործի դատաքննության փուլով և քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերն ապացուցվել են։

Դատախազը նաև մեջբերումներ կատարեց ՕՀՄ-ներից ձեռք բերված ապացույցներից, որոնք վերաբերում էին մեղադրյալների միջև տեղի ունեցած խոսակցություններին։ Մյուս դրվագների վերաբերյալ նշեց մեղադրանքի հակափաստարկները՝ չհամաձայնելով պաշտպանության կողմից հնչեցված դիրքորոշումներին։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել