Մարդու իրավունքների պաշտպանի դեմ անազնիվ քարոզարշավ է իրականցվում

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի հանրային կառույցների վրա հայտնվել են պրն. Ֆիլիպ Կոստենկոյի նկարներով գովազդային վահանակներ: «Front Line Defenders» կազմակերպության տեղեկացմամբ` այդ գովազդային վահանակներում գրված է եղել, որ նա հետախուզվում է ոստիկանության կողմից հունիսի 19-ին մանկական խաղահրապարակում կատարած հանցագործության մեղադրանքով:
Ֆիլիպ Կոստենկոն “ADC Memorial” կազմակերպության անդամ է, ինչպես նաև Պետերբուրգում հակաֆաշիստական և անարխիստական շարժման ակտիվիստ:
Ինչպես նշում է “Front Line Defenders” կազմակերպությունը` այդ պաստառները Ֆիլիպ Կոստենկոյի և “ADC Memorial”-ի դեմ զրպարտանքի ու ահաբեկման քարոզարշավի մի մասն են կազմում:
Հունիսի 22-ին “ADC Memorial” կազմակերպությունը դիմել է Ռուսաստանի դաշնության գլխավոր դատախազություն, Պետերբուրգի ներքին գործերի նախարարություն և այլ մարմինների Ֆիլիպ Կոստենկոյի վերաբերյալ կեղծ և զրպարտող տեղեկությունների տարածումը հետազոտելու նպատակով:
Ֆիլիպ Կոստենկոյի վրա հարձակման վերաբերյալ քրեական հետաքննություն է անցկացվում, սակայն մինչ այժմ գործի առիթով առաջընթաց չի նկատվում: 2011-ի դեկտեմբերին և 2012-ի հունվարին Ֆիլիպ Կոստենկոն դատապարտվել էր 15-օրյա վարչական կալանքի: Դրանից հետո “ADC Memorial”-ը նրա ձերբալաության առիթով դիմել է Մարդու իրավուքների եվրոպական դատարան:
“Front Line Defenders” կազմակերպությունը դատապարտում է Ֆիլիպ Կոստենկոյի դեմ ուղղված արատավոր և ահաբեկիչ քարոզարշավը և կարծում է, որ այն անմիջականորեն կապված է նրա օրինական և խաղաղ իրավապաշտպան գործունեության հետ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել