Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում Մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 534 հազար 202 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2962 գնացք, որից 541-ը 3 վագոնից բաղկացած, 1393-ը 2 վագոնանի, 1028-ը՝ 1 վագոնանի։
«Հակոտեմբերի 14-ից մենք 100 %-ով անցել ենք միասնական վճարային համակարգին»,-ասաց նա։
Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ նշելով հետևյալը․ «Մետրոպոլիտենում չնայած որոշ դժվարությունների՝ միասնական տոմսային համակարգին անցումը հաջորդ տարվանից շատ ավելի սահուն կիրականացվի, քանի որ արդեն իսկ փաստացի բոլոր կայարաններում մենք անցել ենք միմիայն միասնական տոմսային համակարգի սպասարկմանը»։