Կարգապահական վարույթ հարուցելու առիթի կամ հիմքի բացակայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը պատճառաբանված որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին:
Կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
Կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը շահագրգիռ անձը կարող է բողոքարկել դատական կարգով որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում: