Դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության`
1) եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ.
2) գործը տվյալ դատարանում քննելու անհնարինության այլ դեպքերում:
Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:
Մեկ դատարանից մեկ այլ դատարան ուղարկված գործը պետք է քննի այն ստացած դատարանը:
Նշենք, որ դատարանը` ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի: