Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Օպերային արվեստում ունեցած բացառիկ կարևոր ներդրման, ինչպես նաև համաշխարհային երաժշտարվեստի և Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օպերային երգիչ, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ Պլասիդո Դոմինգոն Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշումը ստորագրել է սեպտեմբերի 23-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել