Կինը Քննչական կոմիտեին տվել է սուտ տեղեկատվություն

Լիանա Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի մարտի 13-ին իրավասու մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտեին, հանցագործության դեպքի և Սուրեն Հ․-ի կողմից առանձնապես ծանր հանցանք կատարելու մասին տվել է սուտ տեղեկատվություն:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունիսի 25-ին։

Լիանա Գ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 476-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝  Սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Լիանա Գ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել