Գազամատակարարման պլանային անջատումներ մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի գազասպառողների, «Թամսար», «Ռոբեն Յ.Հ», «Մելինե Էմիլիա», «Գլաձոր ՄԳՀ», «Վահ Գալ», «Վայք Գազ», «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զառ, Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ՈւՊԷ և Ներքին Այգեստան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել