«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 18-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Վահր.Փափազյանի 2 նրբ., Սեվքարեցի Սաքոյի, Թավրիզյան, Վահր.Փափազյան 118/1 հասցեի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սարգսյան, Մ.Սարյանի 27 տան ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 18-ին ժամը 11:00-13:00-ն կդադարեցվի Ճամբարակ քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: