««Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հարգանքի տուրք»․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 19-ին ժամը 9:00-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հարգանքի տուրք:
Նույն օրը՝ Ժամը 13:00-ին, Երևանի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում (Կոմիտասի 64) կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակվածների ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար:
Միասին աղոթե՛նք Ամենակարող Տիրոջը, որ խաղաղություն տա ննջեցյալների հոգիներին ու մխիթարություն բերի նրանց ընտանիքներին և հայ ազգին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել