«Վթարը շատ ավելի բարդ է քան ենթադրվում էր»․ ջրամատակարարումը կվերականգնվի նշված ժամից շատ ավելի ուշ

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեոլիա ջուր» ընկերության փոխանցմամբ՝  «Արզական-Զովունի» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.30-22.00 կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարաումը։

Ընկերությունը նոր հայտարարություն է տարածել՝ ըստ որի ջրամատակարարումը կվերականգնվի նշված ժամից շատ ավելի ուշ․

«Ահազանգը ստանալուց անմիջապես հետո «Վեոլիա Ջուր» ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը վթարի վայրում էր։ Ասֆալտը քանդելուց հետո պարզվեց, որ վթարը շատ ավելի բարդ է, քան ենթադրվում էր։

Այդ պատճառով էլ տարածքների ջրանջատումը երկարաձգվեց մինչև վաղը առավոտյան ժամը 08:00-ն։

Այս պահին էլ Վեոլիա թիմը շարունակում է աշխատանքը` փորձելով հայտարարված ժամին վերականգնել բնակավայրերի ջրամատակարարումը»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել