Թափուր հաստիք՝ վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն․

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝
մասնակցում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին վերապահված լիազորությունների Վարչությանը վերապահված բնագավառում իրականացմանն ուղղված աշխատանքներին.
օժանդակում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային արբիտրաժներում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը.
օժանդակում է իրավասու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ համագործակացությանն ուղղված աշխատանքների իրականացմանը.
օժանդակում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված և միջազգային արբիտրաժներ, օտարերկրյա դատարաններ, ինչպես նաև միջազգային այլ կառույցներ ներկայացման ենթակա փաստաթղթերի փոխանցմանն ուղղված աշխատանքների իրականացմանը.
օժանդակում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի մշակման աշխատանքներին՝ Վարչության համակարգմանը վերապահված բնագավառում.
մասնակցում է Վարչության պետի առաջադրանքների և հանձնարարականների կատարմանն ուղղված աշխատանքներին.

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 6 ամիս տարժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի, Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին կոնվենցիայի, ՄԱՄԻՀ (UNCITRAL) արբիտրաժային կանոնների, Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին կոնվենցիայի, Ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրեր և անհրաժեշտ ոլորտային այլ իրավական ակտեր), անգլերեն լեզվի իմացություն, համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն, արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:

Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները) (առկայության դեպքում)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
5)մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
6)համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 670, էլ. փոստ` [email protected]/:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել