Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կվերարականգնվի սեպտեմբերի 13-ին

Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը կվերարականգնվի սեպտեմբերի 13-ին։

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

«Պլանային աշխատանքների (Արզնի-Աշտարակ Dպ350 գազատարի նորոգում) շրջանակում իրականացված հողային աշխատանքների ընթացքում ի հայտ եկած անկանխատեսելի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ստորև նշված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների, ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը կվերարակնգնվի սեպտեմբերի 13-ին մինչև ժամը 18։00-ն․

Արագածոտնի մարզ՝ Աշտարակ քաղաք, Մուղնի թաղամաս, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրեր,

Կոտայքի մարզ՝ Պռոշյան, Նոր Երզնկա բնակավայրեր, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքներ, Անտառտնտեսություն, Նատի թաղամասեր, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Լուսակերտ, Արգել, Զորավան, Արագյուղ բնակավայրեր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել