Հրայր Թովմասյանն իր պաշտպանական ճառում ասաց, որ իր դեմ հարուցված քրեական հետապնդումը կապված է իր զբաղեցրած պաշտոնի հետ, և իր՝ ՍԴ նախագահ հանդիսանալը քաղաքական իշխանության համար մտահոգիչ է այնքանով, որ վերջիններս փորձել են կարգապահական վարույթ հարուցել, ապա բարձրացնել ՍԴ անդամների վաղաժամ թոշակի անցնելու հարցը, նախաձեռնել հանրաքվե ՍԴ 213-րդ հոդվածի փոփոխության վերաբերյալ, և քովիդի պայմաններում հանրաքվեի անցկացումը դարձնել անհնարին։
«Այս պրոցեսներին զուգահեռ քրեական գործեր հարուցվեցին ինձ առնչվող հարցով Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի նկատմամբ, Արտակ Հովհաննիսյան նկատմամբ, իմ սանիկ Քոչար Խաչատրյանի, Նորայր Փանոսյանի նկատմամբ, փորձեր են արվել նաև քրեական հետապնդման պրոցեսի մեջ ներգրավել իմ երեխաներին և ծնողներին»։
«Կոնկրետ անձը դիմումներ է ներկայացնում ՍԴ, որոնք վարույթ են ընդունվում, մի փոքր շեղվելով ասեմ՝ այդ անձը, ում կողմից ՍԴ է ներկայացվել 7 դիմում, որտեղ ինձ հետագայում մեղսագրվում է, որ ես ունեցել եմ կողմնակալ դիրքորոշում, ես դիտավորյալ չեմ տալիս այդ անձի անունը, որովհետև չունեմ նրա համաձայնությունը, չունեմ շփում։ 7 դիմումներից 5-ն ընդհանրապես վարույթ չի ընդունվել, 5 դիմումներից մեկը բավարարվել է մասամբ, 1-ի վերաբերյալ որոշում է ընդունվել այն ժամանակ, երբ ՍԴ կազմը փոխված էր և ես նախագահ չէի»,-ասաց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։