Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը և ապրանքային նշանի իրավատիրոջը հատուցել պատճառած վնասները:
Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը:
Նշված կետով սահմանված պահանջները կատարելու անհնարինության դեպքում համապատասխան ապրանքը ենթակա է ոչնչացման օրենքով սահմանված կարգով: