Ի՞նչ գույքեր և եկամուտներ է հայտարարագրել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է 2023թ․-ի հաշվետու տարվա գույքերի և եկամուտների հայտարարագիրը։ Iravaban.net-ը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված տվյալները։

Անշարժ գույք

Գևորգյանը 2023-ի օգոստոսին միանձնյա սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակարան, որը գտնվում է Երևանում։ Բնակարանի արժեքը 55,000,000 դրամ է, այն ձեռք է բերվել հիփոթեքով։

Տրանսպորտային միջոց

Նա հայտարարագրել է 2019 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա։

Տվյալ տարվա սկզբում և վերջում առկա փոխառության գումարը և արժույթը

Տվյալ տարվա սկզբում 0 տոկոս տոկոսադրույթով 100 հազար դոլար փոխառություն է տվել, որը տարվա վերջում այն կազմել է 50,000 դոլար։

 Բանկային հաշիվների մնացորդներ

Տարբեր բանկերում հաշվետու տարվա սկզբում Ռաֆայել Գևորգյանը ունեցել է  312,776 դրամ, 5,813,054 դրամ, 11,200 եվրո, 12,540 դոլար,  891,447 դրամ, 2,415 եվրո եկամուտ։

Տարվա վերջում դրանք կազմել են համապատասխանաբար՝ 31,931 դրամ, 1,730,760 դրամ, 5,478.26 եվրո, 68,500 դոլար, 620,360 դրամ, 2,659 դրամ։

Ավելացել է նաև 122 դոլար, 536,580 դրամ, 568,644 դրամ գումար։

Ռաֆայել Գևորգյանը հայտարարագրել է նաև 350 դրամ կանխիկ գումար, որը տարվա վերջում կազմել է 300 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտներ

Ֆինանսների նախարարության կողմից ստացել է եկամուտ 240,310 դրամի չափով։

Համլետ Գևորգյանի կողմից ստացել է նվիրատվություն՝  7,564,000 դրամի չափով։

Էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է աշխատանքի վարձատրության դիմաց գումար՝ 15,224,805 դրամի չափով։

ՀՊՏՀ-ից ստացել է եկամուտ՝  78,000 դրամի չափով։

Ընդհանուր եկամուտը կազմել է 23,107,115 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

Ռաֆայել Գևորգյանը ստացել է վարկ՝ 44,731,926 դրամի չափով։ Վարկատուի անվանումը նշված չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել