Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Բացի այդ, «Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն: