Դեղերի կլինիկական փորձարկումների թույլտվության գործընթացները կիրականացվեն oրենքի դրույթներին  և ԵԱՏՄ կանոններին համապատասխան

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։ Նախագծով առաջարկվում է վերաշարադրել այն կետերը, որոնք առնչվում են փորձաքննության վճարներին, քանի որ oրենքի 3-րդ հոդվածի համաձայն դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Նախագծում առաջարկվել են նաև համապատասխան լրացումներ՝ Եվրասիական տնտեսական միության կանոններին գործող ընթացակարգերը ներդաշնակեցնելու նպատակով:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դեղերի կլինիկական փորձարկումների թույլտվության գործընթացները կիրականացվեն oրենքի դրույթներին  և ԵԱՏՄ կանոններին համապատասխան՝ ապահովելով գործողությունների հստակությունը և փորձարկվողների անվտանգությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել