Անտառում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել երեք օպերատիվ խումբ, երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13:34-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշեն գյուղի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք օպերատիվ խումբ, երկու մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 12 փրկարարական ծառայող:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին, մարվել՝ 17։58-ին։ Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ (2000 քմ անտառածածկ, 3000 քմ՝ անտառամերձ)։

Փրկարարների և անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահամանվել է հերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել