Ե՞րբ է պատժի չկրած մասը փոխարինվում ավելի մեղմ պատժատեսակով

Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով պատիժը կրելու ժամանակահատվածում նրա վարքագիծը և պատճառված վնասը հարթելու հանգամանքը: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:

Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո:

Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել քրեական օրենսգրքում նշված պատիժներին համապատասխան ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ՝ յուրաքանչյուր պատժատեսակի համար նախատեսված սահմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել