«Պիտի ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք»․ Փաշինյանը՝ Ադրբեջանում կայանալիք COP 29-ին մասնակցելու մասին

Սահմանազատման գործընթացի ու դրա շարունակականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց․

«Ես ուզում եմ կարևորենք երեկ ստորագրված փաստաթուղթը, քանի որ առաջին անգամ է, երբ Հայաստանն ու Արդբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում։

Երկուշաբթի այն կհրապարակվի, որովհետև կան ընթացակարգեր, որոնք պետք է պահպանել պրոցեսի լիարժեք լեգիտիմությունը ապահովելու համար։ Փաստաթուղթն առաջիկայում ՍԴ է ուղարկվելու՝ հետագայում ՍԴ-ի կողմից հավանության արժանանալու, սահմանադրությանը համապատասխանելուց հետո ԱԺ-ում տեղի կունենան քննարկումներ»

2024 թվականին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP 29) մասնակցելու վերաբերյալ Փաշինյանը ասաց․ «Մենք պատշաճ ժամանակում կկայցնենք որոշում` կմասնակցե՞նք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք COP 29»–ին, թե ոչ։ Պիտի ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել։ Տեսական որևէ որոշում բացառել չի կարելի՝ նայած, թե այդ ամենավերջին հնարավոր ժամկետում ինչ իրադրություն կլինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել