Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք: Այս մասին տեղեկանում ենք շարժման հայտարարությունից, որում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք:

Այս հավաքը չափազանց կարևոր է ամենքիս համար: Արցախի մեր հայրենակիցների ելույթների ավարտին Սրբազան Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես կգա առաջիկա անելիքների և զարգացումների մասին կարևոր խոսքով:

Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել