Վստահ եմ՝ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի․ Արթուր Վանեցյան

Այսօր Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Մեծարգո Նախագահին մաղթում եմ առողջություն, տոկունություն, համբերություն և շուտափույթ վերադարձ հայրենիք։ Վստահ եմ՝ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի և Բակո Սահակյանը, Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմական և պետական գործիչները, ինչպես նաև մյուս բոլոր գերիներն ազատ կարձակվեն ու կվերադառնան իրենց տուն։ Դա է նաև պահանջում մարդկային պարզ տրամաբանությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման իրական օրակարգը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել