Դատարանի որոշմամբ սեպտեմբերի 2-ին կայանալիք նիստին բերման կենթարկվի Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը։
Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Թովմասյանը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց և ոստիկանությանը հանձնարարեց կատարել որոշումը։
«Դատարանը կրկին փաստում է, որ 2024 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 10։00-ին նշանակված և դրան հաջորդող նիստերին ներկայանալու անհրաժեշտության վերաբերյալ Հրայր Թովմասյանին ծանուցագիր է ուղարկել 2024 թվականի օգոստոսի 28-ին Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում առկա նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին։
2024 թվականի օգոստոսի 30-ին ժամը 14։30-ին նշանակված և դրան հաջորդող նիստերին ներկայանալու անհրաժեշտության վերաբերյալ Թովմասյանին ծանուցագիր է ուղարկվել 2024 թվականի օգոստոսի 29-ին՝ կրկին էլեկտրոնային եղանակով նույն էլեկտրոնային փոստին։ Ծանուցագիրը ուղարկվել է նաև աշխատավայրի միջոցով և Սահմանադրական դատարանից այսօր ստացված գրության համաձայն՝ Հրայր Թովմասյանը գրությունը ստանալուց ի վեր մինչև այսօր՝ ժամը 13։00-ն չի գտնվել ՍԴ-ի վարչական շենքում, ուստի հնարավոր չի եղել նրան հանձնել դատական ծանուցագիրը։
Երեկ և այսօր 2 այցելություններ են եղել ամբաստանյալի բնակության հասցեով, սակայն բնակարանի դուռը տնվել է փակ վիճակում»։
Հիշեցնենք, որ դատախազությունը 7 տարվա ազատազրկում է պահանջել Թովմասյանի համար․ դեկտեմբերին կլրանա այս գործով վաղեմության ժամկետը։