Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կիմա Իսպիրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (ք․ Երևան, Տիտոգրադյան փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Մասնավորապես՝

– սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, միջատների դեմ պայքարը,

– կառույցը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և (կամ) ախտահանում,

– ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ։ Սանհանգույցի դուռը անմիջապես բացվում էր սննդամթերքի մշակման սենյակի մեջ,

– սննդի կառույցը ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված չի եղել տաք ջրով,

– ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին և իրարից հնարավորինս հեռավորության վրա,

– ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

– կառույցըապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,

– սննդի կառույցի պատերը, առաստաղը, դռները և պատուհանները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել