Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի կողմից 23.08.2024 թվականին ներկայացված՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը որոշում է 2024 թվականի օգոստոսի 26-ից Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած»:
Որոշումը ուժի մեջ է մտել օգոստոսի 26-ին։