Բագրատ Սրբազանը՝ իր առողջական վիճակի մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ սեպեմբերին լինելու է ճշմարտության հաղթանակը։

«Սա պայքար է, մարաթոն։ Կլինի վերելք, վայրէջք։ Շատ մարդիկ կբացակայեն, շատ մարդիկ կներգրավվեն։ Ժամկետներ կսահմանվեն, որոնք կարող է տեղի չունենան, ժամկետներ չեն սահմանվի, որոնք տեղի կունենան։ Պայքար է»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով իր առողջական վիճակին, նա նշեց, որ շատ լավ է։ Սրբազանը մեկնաբանեց նաև այն խոսակցությունները, թե իբր ինքը հիվանդության մասին է հայտնել, որ չշնորհավորի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տոնի առթիվ։

«Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձած մեր կյանքում և հատկապես այսպես կոչված՝ իշխանության և նեռի գլխավորությամբ սնվող աղբյուրների համար և բնականաբար անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյական բաների մասին խոսել։ Այսքանը։ Երկուշաբթի օրը ես հանդիպել եմ Վեհափառ Հայրապետին, նա այցելել է ինձ հիվանդանոցում։ Հեռաձայնով շնորհավորել եմ իր ծննդյան տարեդարձը։ Իր օրհնությունն եմ հայցել»,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել