ՃՏՊ Չարենցի փողոցում․ տուժած կա

Օգոստոսի 18-ին, ժամը 10։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1959 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն. Օ., ծնված 1980 թ.), «Mazda» (վարորդ՝ Դ. Կ., ծնված 1991 թ.) և «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Ս.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mazda» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել