Հրդեհ Արգավանդում, 5 հինգ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

Օգոստոսի 17-ին, ժամը 02:14-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ այրվում է կահույքի արտադրամաս:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։40-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են կահույքի 2 արտադրամաս (1-ինը (մոտ 110 քմ)՝ ամբողջությամբ, 2-րդը (մոտ 120 քմ)՝ մասնակի) և հարակից տան տանիքը՝ մոտ 70 քմ, ջերմահարվել է տան սանհանգույցը (մոտ 3 քմ), 2 ննջասենյակ՝ մասնակի (յուրաքանչյուրը 20 քմ) և պատշգամբը՝ գույքով (մոտ 15 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել