Եթե տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում գույք եք ի պահ հանձնել

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող պահասենյակները, անկախ ուղևորների կամ այլ քաղաքացիների մոտ ուղեփաստաթղթերի առկայությունից, պարտավոր են ի պահ ընդունել նրանց գույքը:

Տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում գույքի պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է:

Ի հավաստում պահասենյակում (բացառությամբ ավտոմատ պահատուփերի) գույքի ի պահ ընդունման, պահատուին հանձնվում է անդորրագիր կամ համարանիշ: Անդորրագիրը կամ համարանիշը կորցնելու դեպքում ի պահ հանձնված գույքը պահատուին վերադարձվում է գույքը նրան պատկանելու մասին ապացույցներ ներկայացնելու պայմանով:

Ժամկետը, որի ընթացքում պահասենյակը պարտավոր է պահել գույքը, որոշվում է հատուկ կանոններով կամ կողմերի համաձայնությամբ: Նշված ժամկետում չպահանջված գույքը պահասենյակը պարտավոր է պահել ևս երեսուն օր: Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը պահառուն իրավունք ունի պահատուին գրավոր նախազգուշացնելուց հետո, ինքնուրույն վաճառել այն գնով, որը գոյություն ունի պահատվության վայրում, իսկ եթե գույքի արժեքը հարյուր անգամ գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ապա դա վաճառել աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

Պահառուն գույքի վաճառքից ստացված գումարը հանձնում է պահատուին` այդ գումարից պահելով իրեն հասանելիք գումարը` ներառյալ գույքի վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը:

Պահասենյակում ի պահ հանձնված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուի կրած վնասները պահառուն հատուցում է պահանջը ներկայացնելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում` գույքն ի պահ ընդունելու ժամանակ պահատուի կողմից դրա գնահատման արժեքի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել