Երևանի քաղաքապետը օգոստոսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Անահիտ Ազատի Բալբաբյանին՝ 2024 թվականի օգոստոսի 14-ից ազատել «Երևանի Հունան Ավետիսյանի անվան հ.74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2020 թվականի մարտի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի Հունան Ավետիսյանի անվան հ.74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Արաքսյա Հակոբյանին»:
Նշենք, որ նա պաշտոնից ազատվել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։
Լրացված․ որոշման լուսապատկերը՝ ստորև․