«Ծիծաղելի է այս դրվագը, թե ինչպես կարող է 500 հազար դրամ արժողությամբ ցեմենտը հանդիսանալ կաշառքի գումար»․ Ալեքսանդր Կոչուբաև

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ հաջորդ դրվագը կրկին վերաբերում է կաշառք ստանալուն, ընդ որում, կաշառք են հանդիսացել բետոնը և եվրոպատուհանները։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Վահագն Վերմիշյանը, ցանկանալով անվճար բետոն և եվրոպատուհաններ ստանալ, խոստացել է, որ այլ անձի համար ծառայություններ կմատուցի, օժանդակություն կցուցաբերի։ 

 «Քաղաքաշինության կոմիտեն ապօրինի գույքի օրինականացման հարցում որևէ լիազորություն չունի, այստեղ հստակ երևում են նախաքննական արատները, և իբր էս գործողությունը կատարելու համար որպես կաշառք ստացել է ցեմենտ, այսինքն՝ 150 մարկայի 24 խորանարդ մետր ծավալով ցեմենտ կաշառք է ստացել էս գործողությունը կատարելու համար»,-նշում է Կոչուբաևը։

Փաստաբանի խոսքով՝ Վահագն Վերմիշյանը զանգել է Գագիկ Գալստյանին, ասել, որ իրեն պետք է բարձր որակի ցեմենտ, ինչից հետո էլ ցեմենտն առաքվել է։

Նրանց հեռախոսազրույցի ձայնագրություններից պարզ է դառնում․ «Վերմիշյանն ասում է՝ Գագիկ, պարտադիր գումարով խնդրում եմ հաշվարկեք, ինձ թիվը ասեք, պետք է լավ որակի ցեմենտ։ Սա է Վահագն Վերմիշյանի դերակատարությունը, այսինքն՝ եթե անձը ասում է ինձ պետք է ցեմենտ պարտադիր գումարով հաշվարկեք, թիվն ասեք, արդյո՞ք Վահագն Վերմիշյանն էստեղ ակնկալիք ուներ, որ դա իրեն պետք է փոխանցվեր անվճար կամ արդյոք Վահագն Վերմիշյանը սրա դիմաց ակնկալել է, որ կստանա ինչ-որ առավելություն։

Մեզ համար անհասկանալի, ավելին՝ ծիծաղելի է այս դրվագը, թե ինչպես կարող է, օրինակ, 500 հազար դրամ արժողությամբ ցեմենտը հանդիսանալ կաշառքի գումար, կրկին մի լիազորության համար, որում Քաղաքաշինության նախագահը դերակատարություն չուներ, և չէին էլ կարող ունենալ»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել