Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ են լինելու Հալաբյան փողոցի առանձին հատվածներ

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ. – Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ. – Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել