Հայտնաբերվել են երեք տարաների մեջ աճեցված կանեփանման 10 բույսեր․ ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին այցելել են Սարիթաղի 7-րդ փողոցի տներից մեկը:

Պատշգամբի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսեր:

Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են երեք տարաների մեջ աճեցված կանեփանման 10 բույսեր:

55-ամյա տանտերը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել