100+ ուղեգիր դեպի Եգիպտոս՝ Team-ի հետ

Երկարացրու ամառը Team-ի հետ ընկերությունը հայտարարում է նոր ակցիա, որի շրջանակում կարող եք ձերք բերել նորագույն Honor 200 Lite սմարթֆոն և մասնակցել դեպի Եգիպտոս 100-ից ավելի ուղեգրերի խաղարկությանը։ Բացի այս, բոլոր գնորդները կստանան գեղեցիկ ուսապարկ և TeamTok կանխավճարային փաթեթ։

Ակցիայի ընթացքում Honor 200 Lite սմարթֆոնը հասանելի է 114,900 դրամով կամ ապառիկով՝ սկսած ամսական 2,400 դրամից։ 

Նշենք, որ Honor 200 Lite  հեռախոսը գնելիս տրամադրվելու են SIM քարտեր, որոնք պետք է ակտիվացվեն խաղարկությանը մասնակցելու համար։ Վերջինս տեղի է ունենալու ամեն երեքշաբթի՝ նախորդ ժամանակահատվածի գնորդների միջև։

Առաջին խաղարկությունը տեղի կունենա օգոստոսի 20-ին։ Հաղթող հեռախոսահամարներն ընտրվելու են պատահական թվերի գեներատորի միջոցով, իսկ խաղարկության օրվա և տեղի մասին բոլոր մասնակիցները տեղեկանալու են SMS հաղորդագրությամբ:

Ուղեգիրը ներառում է դեպի Եգիպտոս և հետադարձ ուղղություններով ավիատոմս և հիշարժան հանգիստ 5* հյուրանոցում։ 

Ակցիան գործում է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Խաղարկության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել